Վանո Սիրադեղյան․ Բաց պարապմունք

  • Մասնաքցել եմ հանդիպմանը
  • Տեղեկություն եմ գտել
  • Կարդացել և Վերլուծել եմ


Մասնաքցել եմ հանդիպմանը

Կարդում ենք Սիրադեղյան հրավիրյալ մասնագետի հետ

վարում էր Հովհաննես Հովակիմյանը, ով կարդացել, վերլուծել է Սիրադեղյան, ունի իր մոտեցումները նրա գրական, ստեղծագործական աշխատանքների մասին: Երեխաները ներկայացրեցին իրենց նախագծերը և վերլուծությունները: Եթե ձեզ հետաքրքիր է ահա նախագծերը:

  1. Անահիտ Մկրտչյան
  2. Արթենի Ջանիկյան
  3. Կարինե Գոմցյան
  4. Ելենա Միսակյան
  5. Աննա Գրիգորյան
  6. Նարե Մանուկյան
  7. Լիլիթ Ղազարյան
  8. Էմիլ Դանիելյան
  9. Արշալույս Էքմեքճի
  10. Սերգեյ Ջուլհակյան
  11. Սոնա Մանջիկյան
  12. Սոնա Մկրտչյան
  13. Սաթինե Սահակյան
  14. Աղեկյան Հրաչյա
  15. Անանյան Մարի

Բանավիճեցինք միասին և քննարկեցինք Վանո Սիրադեղյանի և ուրիշ գրողների ստեղծագործությունները: Բացահայտեցինք հետաքրքիր մտքեր: Երեխաները ներկայացրեցին իրենց մթքերը որը ինձ շատ զարմացրեց: Դե ավելի մանրամասն հոլովակում կտեսնեք:

Տեղեկություն եմ գտել

Իսկ հիմա խոսմ իմ նախագծի մասին ես փորձեցի մի քիչ տարբերվել և ավելի շատ արեցի հետազոտական աշխատանք: Ես գտել եմ պատասխաները այս հինգ հարցերի Սիրադեղյանի մասին: Դիտել եմ հարցազրույցներ քնարկել եմ այն պապիկիս հետ, որովհետև պապիկս անձամբ ճանաչում էր Վանո Սիրադեղյանին և կարդացել եմ նրա մասին շատ նորություններ:

  1. Վանո Սիրադեղյանի մանկության մասին
    Բնականաբար, լավագույն հիշողությունները մանկությունից են: Սիրադեղյանն ծնվել է Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի ափին, Վրաստանի հետ սահմանին: Իր ընտանիքը մեծ էր` 9 երեխա էին: Մինչեւ իր ծնվելը ծնողները արդեն չորս երեխա ունեին, իրենից հետո ծնվեցին երեք եղբայրները եւ քույրերը: Նա և նրա քույրը երկվորյակներ էին: Գրեթե  6-7 ամիս «ազատության մեջ» էին ապրում` սնվելով բնության բարիքներով, չհաշված, իհարկե, ձմեռային պահածոները: Իր ծննդավայրը ներքնաշխարհը զարգացնելու հիասքանչ հնարավորություն էր տալիս: 
  2. Իսկ ի՞նչ երազանքներ է այդ տարիներին ունեցել Վանո Սիրադեղյանը:
    Մանկության առաջին երազանքը նրա եղել է ՊԱՏ տեսուչ դառնալն: Բանն այն էր, որ երկու եղբայրները եւ քավորը վարորդներ էին, եւ ՊԱՏ տեսուչը միաժամանակ ամենաահավոր եւ ամենահեղինակավոր մարդն էր իրենց համար և նրանք այդքան էլ համաձայն չէին իր երազանքի հետ:
  3. Ե՞րբ է գրվել նրա վերջին գրական ստեղծագործությունը:
    Երբ սկսվել էր շարժումը, նա դեռևս մեկ անավարտ ստեղծագործություն ուներ, որն ավարտել է 1988-ի մայիսին` Սումգայիթյան իրադարձություններից հետո, այսինքն` այդ ժամանակ դեռևս վերջնականապես չէր դուրս եկել նրա գրականությունից: Բայց հիմա մտածում էր նա գրականության մասին այնքան: Այսօր նա անցյալը բոլորովին այլ կերպ է ընկալում: Նա ասում էր թե՝ (Գրելու համար մարդը մանկուց պետք է աշխարհի որոշակի գեղագիտական ընկալում ունենա):
  4. Իսկ որքա՞ն է տարբերվում Վանո Սիրադեղյան գրողի եւ Վանո Սիրադեղյան քաղաքական գործչի աշխարհայացքը:
    (Իր խոսքով) — Շատ է տարբերվում: Դրանք բոլորովին տարբեր մարդիկ են: Պարզաբանեմ. սովորական մարդը բառացիորեն է ընկալում պատը, անցնող ավտոմեքենան: Եթե մարդը շրջակա միջավայրը գեղագիտական հայացքով դիտարկելու ընդունակ չէ, դա դժբախտություն չէ, ուղղակի դա նրան տրված չէ: Իսկ արվեստի մարդկանց ոչ այդքան ինքնին պատն է հետաքրքրում, այլ ավելի շատ այն, թե ինչ կարող է թաքնված լինել դրա ետեւում: 
    Երբ ես գրում էի, ուղեղս լարված բռնում էր յուրաքանչյուր տեղեկատվություն, պատկեր եւ ֆիլտրում դրանք: Այսօր ես այնքան եմ զբաղված այլ խնդիրներով, որ, բնականաբար, իմ աշխարհայացքը փոխվել է:
  5. Ինչի՞ց էր վախենում Վանո Սիրադեղյանը
    Վախենում էր անհեթեթ մահից: Մահից ընդհանրապես չէր վախենում , նման խնդիր չկար: Սակայն, երբ պատկերացնում էր, որ կարելի է փողոցով քայլել և մահանալ պատահաբար գլխիդ ընկած քարից, տհաճ զգացողություն էր ունենում: Վանո սիրադեղյանը չի սիրել մահը նա սիրել է կյանքը և վայելել այն: Միշտ վախեցել է որ չի հասցնի ամենը անել իրեն տրված ժամանակի ընդացքում:

Հինգ փոքրիկ սակայն հետքրքիր փաստեր Վանո Սիրադեղյանի Մասին

  1. Վանո Սիրադեղյանի ամենասիրած հեղինակները Ֆոլքները, Չեխովը, Շերվուդ Անդերսոնն են եղել:
  2. Նրա չիրագործված երազանքը եղել է սեփական տուն ունենալը:
  3. Փոքր ժամանակ Վանո սիրադեղյանը լաց է եղել, երբ ավագ եղբայրը թույլ չէր տալիս ավտոմեքենա վարել:
  4. ինչպիսի կանանց է սիրել Սիրադեղյանը շիկահերներին սիրում էր դիտել ֆիլմերում եւ ամսագրերում, սակայն հոգով նա կնոջ հայկական կերպարին էր հավանություն տալիս: 
  5. Վանո Սիրադեղյանը լսել և սիրել է դասական երաժշտություն նաև ասում են որ մեքենա վարելիսել լսել է միշտ դասական:

Աղբյուր՝

Կարդացել և Վերլուծել եմ

Կարդացել եմ ( Չհիշվող պատերազմ. Վանո Սիրադեղյան )

Իմ կարծիքով նա շատ հայրենասեր է եցել: Այս ամենը կարդալուց հետո կարծես իրենից ենինչ որ բան պոկել և նա այն իր մարմնի վրա է զգում և կիսվում է մեզ հետ գրելով: Ճիշտն ասացայստեղ կան շատ խելացի մթքեր որոնց հետ ես շատ համաձայն եմ բայց նաև կան մասեր որայդքան էլ ոչ: Նաև ես դուրս եմ հանլ իմ սիրելի հատվածներ

Առարկայացնենքմի դեպքում պառակտում ես ազգըմյուս դեպքում չես պառակտումազգըԻսկ ոչինչ չանելու արդյունքը այսօրն էերբ բոլորը ծախում են բոլորին:

Այս մասը երբ կարդում ես ոնց որ նոր գրված լինի որովհետև մեր երկիրը հիմա իրոքիցայդպիսի դրության մեջ է: Չնայած որ բոլորը կարող են կարդալ այս միթքը բայց չապացուցենոր հասկացել են միթքը իրոքից:

Իրավիճակի դրամատիզմը այն էոր որքան ուշանում է աղետըայնքան սպառվում ենվերականգնումի բարոյականդեմոգրաֆիկնյութականքաղաքական ռեսուրսները:

Այս մասնել է շատ լավը և նորից կրկնեմ որ այսխոսքրը նրա վոնց որ կրկնվեն օրերը: Սա գրվելէ 2002-ին բայց ոնց որ գրված լինի 2024-ին: Նա այս խոսքով նորից ուզում է մարդկանցհակառակը համոզել սակայն ես այդքան էլ չեմ հավատում որ կհասկանան և կապացուցեն որհասկացել են:

Оставьте комментарий