Շիրակի մարզի գետերը

Ծաղկաշեն, գետ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռների արևմտյան լանջերից և Մեծ Սեպասար գյուղից 2 կմ արևմուտքում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 17 կմ է:«

Սառնակունք, գետ Հայաստանի Շիրակի մարզում: Սկիզբ է առնում Եղնախաղի լեռնաշղթայի Մեծ Եղնախաղ լեռան արևելյան լանջից և Զարիշատ գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք ձախից միախառնվում Սևգետին: Երկարությունը 16 կմ է:

Լորագետ, գետակ Հայաստանի Շիրակի մարզում։ Սկիզբ է առնում Զարիշատի լեռների լանջերից և հոսելով Լորասար գյուղի արևելյան եզրով, Ծաղկուտ գյուղի հարավային մասում թափվում Արփա լճի ջրամբար։ Երկարությունը՝ 6,5 կմ է:

Քարաղբյուր, գետակ Շիրակի մարզում, Չիչկան գետի աջակողմյան օժանդակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռների լանջերից և Ձորաշեն գյուղից 1,5 կմ հարավ միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 3 կմ է:

Оставьте комментарий