1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
2. Գտիր բաղադրյալ ստորոգյալները։
3. Ձևաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվար-ան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բար-րաստիճան սպա էր, ի-սուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխար-ակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջար-վել էին, և նրանց փա-ուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փա-ցրել։ Հարճը մի հե-ենուհի էր՝ Սոֆ-ա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆ-ային, որ ամենա-րինական ճանապար-ով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զար-արելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղ-ությունից չտրտմի։
1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր՝ իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
2. Գտիր բաղադրյալ ստորոգյալները։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր՝ իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
3. Ձևաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։
Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։
Աշխարհակալ-որակական ածական
Նապոլեոնի-հատուկ գոյական
Ճանապարհը-գոյական, եզակի թիվ, հայցական հոլով
Փակելու-անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական սեռ
Համար-կապ
Կռվի-հասարակ գոյական, եզակի, սեռական հոլով,
Ելած— անդեմ բայ, չեզոք, սոսկածանցավոր
Թուրք— որակական ածական
Ենիչերիները— հասարակ գոյական, հոգնակի, ուղղական հոլով
Ջարդվել էին— 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական սեռ
Եվ-համադասական շաղկապ
Նրանց-անձնական դերանուն, հոգնակի, 3-րդ դեմք, սեռական հոլով
փախուստի-հասարակ գոյական, եզակի, սեռական հոլով
ժամանակ-կապ, գոյական
Ադամը-հատուկ, գոյական, ուղղական հոլով
Թուրքի-հասարակ գոյական, եզակի, սեռական հոլով
Հարեմից-հասարակ գոյական, եզակի, բացառական հոլով
Մի-անորոշ դերանուն
Հարճ-հասարակ գոյական, եզակի, հայցական հոլով
Փախցրել էր-վաղակատար անցյալ, եզակի, 3-րդ դեմք, ներգործական սեռ