Իմ և ծնողներիս Ամանորը

Բարև ձեզ: Ես Էլեն Սաֆարյանն են 4 — 2 դասարանից: Հիմա ձեզ կպատմեմ թե ինչպես էին ծնողներս նշում ամանորն այն ժամանակ և ինչպես ենք նշում մենք հիմա:

Մենք միշտ չէ որ տանն ենք նշում Ամանորը, բայց հիմնականում գիշերը ժամը տասերկուսին ուրախ բոլորով նշում ենք այն:
Հիմա մեր ամանորյա սեղանին կա տոլմա, ձուկ, պասոց տոլմա,խոզի բուդ իսկ նախկինում այս ամենի հետ մեկտեղ պատրաստում էին խորոված ու ընտանիքներով նստում քեֆ էին անում: Ու ասեմ նաև որ այն ժամանակ մեր մամաները, տատիկները շատ էին չարչարվում իսկ հիմա ավելի հեշտ է ամեն ինչ կարելի է պատրաստի առնել:
Մեր ծնողները Ձմեռ պապիկից ցանկանում էին շատ համեստ նվերներ, իսկ հիմա այնքան շատ խաղալիքներ կան, որ նույնիսկ չգիտենք ինչ ուզենք Ձմեռ պապիկից:

Այն ժամանակ մեր ծնողները լսում և նայում էին՝

Երգ – https://www.youtube.com/watch?v=JIm2J8xXjC8

Մուլտֆիլմ — https://www.youtube.com/watch?v=1EDzGe6QAjg

Իսկ այժմ մենք Ամանորին լսում և նայում ենք

Երգ – https://www.youtube.com/watch?v=CwL8kPTZLk4

Մուլտֆիլմ — https://www.youtube.com/watch?v=0mGmEE20CR0

Իմ կարծիքով Ամանորը նշելու այս երկու տարբերակներում ոչ մի բացասական կողմ չկա: Մենք միշտ ընտանիքով ուրախ ենք դիմավորում Ամանորը և այդպես էլ կշարունակենք:

Ամանորը պետք է նշել ձմռանը քանի որ մենք սովոր ենք նշել այն ձմռանը, ձնագնդիկ խաղալով և ձնեմարդ սարքելով: Ի վերջո Ամանորին եղևնիները զարդարում ենք, որպես տոնի ծառ իսկ այն լինում է գեղեցիկ միայն ձմռանը ձյան փաթիլների ներքո:

Հարգանքով՝ էլեն